ԳԳայանե Թամամյան

«Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1240 շահառու, 194-ը վիրավոր զինծառայողներ են

«Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1240 շահառու, 194-ը վիրավոր զինծառայողներ են

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվություն 2021-ի մարտի 24-ի դրությամբ։

Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը 2017 է, որից 1605-ը` այս պատերազմի հետևանքով:

«Կամուրջ» ծրագրով հատուցվել է 1240 շահառու, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում