ՆՆարե Թադևոսյան

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով

Ապրիլի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ միանալու արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված երեկոյին։ Համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ գործեր։

Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենա հայ երաժշտասերների կողմից շատ սիրված ու սպասված իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, որի գործունեության վրա մեծ է Աստոր Պիացոլայի ազդեցությունը. Պիետրոդարկին իր ելույթների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի գործերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում