Հանգանակություններն ավարտին կհասցնեն Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը

Հանգանակություններն ավարտին կհասցնեն Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնն այս տարի արձանագրեց 12 399 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների ընտրած հատուկ ծրագրերին, որոնք կիրականացվեն Հայաստանում և Արցախում:

Անցած տարի ամենամյա 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22 661 372 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիմնադրամի ստեղծման պահից ավելի քան 235 800 000  դոլար միջոցներով կառուցվել է 489 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում, 517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 70 կմ էլեկտրական հոսանքի գիծ։ Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում