ԱԱննա Ավետիսյան

Ընտրությունից առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները. Մարուքյանը՝ ԸՕ փոփոխությունների նախագծի մասին

Ընտրությունից առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները. Մարուքյանը՝ ԸՕ փոփոխությունների նախագծի մասին

Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քաղաքական կոնսեսուսից հետո երկրում լարվածությունը նվազել է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին՝ Մարուքյանն ասաց, որ այն «հում է», և իրենք առաջարկում են չընդունել այն և արտահերթ խորհրդականական ընտրություններն անցկացնել գործող օրենսգրքով: 

«Երբ ընտրություններին պատրաստվելու համար շատ կարճ ժամկետ է սահմանված, չի կարելի փոխել խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է խորացնել ճգնաժամը երկրում»,- ընդգծեց նա:

Խոսելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցելու մասին՝ ԼՀԿ նախագահը նշեց, որ այդպես  կուսակցապետն է ընտրելու պատգամավորներին, այլ ոչ թե ժողովուրդը, այլ կերպ ասած՝ ժողովուրդն ընտրելու է լիդերին, բայց չի ընտրելու պատգամավորներին, որոնք մանդատ են ստանալու: Նա առաջարկում է ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով:

Մարուքյանը կարծում է՝ համամասնական ընտրակարգի դեպքում պատգամավորի թեկնածուների մեծ մասը լինելու է երևանաբնակ, և Հայաստանի համայնքները խորհրդարանում հնարավոր է՝ ներկայացված չլինեն: 

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ եթե «Իմ քայլը» խմբակցությունը, այնուամենայնիվ, Ընտրական օրենսգիրքը բերի և ընդունի,  ապա այդպիսով կչեղարկվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև կասկածի տակ կդրվի ընտրությունների լեգիտիմությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում