ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան պարզաբանել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը

Թուրքիան պարզաբանել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը որոշ խմբերի կողմից միասեռականությունը խրախուսող մանիպուլյացիաներն են՝ գրում է ermenihaber-ը:

«Ի սկզբանե կանանց իրավունքների պաշտպանությանը միտված կոնվենցիան մանիպուլացվեց միասեռականությունը խրախուսող շրջանակների կողմից, ինչը հակասում է Թուրքիայի հասարակական ու ընտանեկան արժեքներին: Կոնվենցիայից դուրս գալու Անկարայի որոշման պատճառը դա է, չնայած որ Թուրքիան փաստաթուղթը ստորագրած առաջին պետությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ նշված է, որ այդ որոշմամբ Թուրքիան հետքայլ չի անում կանանց իրավունքները պաշտպանելու հարցում և նրանց նկատմամբ բռնության դեմ պայքարում կյանքի է կոչելու նոր ռեֆորմներ:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կոնվենցիայի հետ կապված մտահոգություններ ունեցող միակ երկիրը Թուրքիան չէ, ԵՄ անդամ 6 երկիր՝ Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան ու Սլովակիան նույնպես չեն վավերացրել այն:

Անկարայի այս քայլը բացասական արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում և ԵՄ-ում, որոնք Թուրքիային կոչ են արել վերանայել որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում