ՄՄարիամ Մխիթարյան

Հրաժարականի պահանջ՝ ռուսական պատվաստանյութի պատճառով

Հրաժարականի պահանջ՝ ռուսական պատվաստանյութի պատճառով

Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը հայտարարել է, որ պատրաստ է  հրաժարական տալ` պայմանավորված Sputnik V ռուսական պատվաստանյութի երկիր մատակարարմամբ՝ հայտնում է РИА Новости-ն:

Մատովիչը, սակայն, պայմաններ է ներկայացրել, որոնց դեպքում միայն կհեռանա կառավարության ղեկավարի պաշտոնից: Նա պահանջել է, որ կառավարությունից հեռացվեն Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը, որը «Ազատություն և համերաշխություն» լիբերալ կուսակցության նախագահն է, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուլիկը ցանկանում է պաշտոնանկ անել վարչապետին երկիր Sputnik V-ի մատակարարման պատճառով: Սլովակիայի կառավարական կոալիցիայի չորս կուսակցությունից երկուսը պահանջում են Մատովիչի հրաժարականը:

Կողմերը կարծում են, որ վարչապետը չի կարողացել հաղթահարել երկրում COVID-19 համաճարակի դեմ պայքարը:

Մատովիչի մյուս պահանջն այն է, որ ինքը շարունակելու է աշխատել կառավարությունում որպես դրա անդամներից մեկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում