Սպասվում է -22 -23 աստիճան ցուրտ

Սպասվում է -22 -23 աստիճան ցուրտ

Հայաստանը հայտնվել է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներքո: Օդի ջերմաստիճանը նվազել է: Երկրի ամենացուրտ կետում՝ Աշոցքում, գիշերը հասնել է մինչև -22 աստիճանի: Ցերեկը - 4 աստիճան է գրանցվել Գորիսում: Ցուրտ է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում, որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում: Եկող գիշերը ամենացուրտն է լինելու: Աշոցքում սպասվում է -22- 23, Վարդենիսում՝ -20 աստիճան: Ըստ օդերևութաբանների՝ նոյեմբերի համար սա անոմալ է, այսպիսի ջերմաստիճան լինում է հունվարին: «Հիդրոմետ» ծառայության տվյալով՝ վաղը ևս արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի: Երևանում նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին՝ +3+4 աստիճան տաքություն: Տեղումներ չեն կանխատեսվում: Ի դեպ, աշնան վերջին օրերը ևս ցուրտ են լինելու: Սկանդինավիայի շրջաններից մեր երկրի տարածքին է մոտենում ցիկլոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում