ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը վաճառվում են առցանց

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը վաճառվում են առցանց

Տևական դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ: 

 
Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց: 

 

«Ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տոմսարկղից կամ առցանց ձեռք բերած տոմսերի վրա գեներացված արագ արձագանքման (QR) կոդը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Դա նշանակում է, որ այդ կոդով հնարավոր է միայն մեկ անձի մուտքը մարզադաշտ: 
 
Հորդորում ենք խուսափել սոցիալական հարթակներում դրանց հրապարակումից, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցելուց՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար»,- հայտնում են ՀՖՖ-ից: 
 
Նշենք՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, Հայաստան-Ռումինիա խաղը՝ մարտի 31-ին:  COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ որոշում է կայացվել, որ երկու հանդիպումներին էլ կարող է ներկա լինել մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում