ՆՆարեկ Սահակյան

Բուդապեշտի մրցաշար․ Արսեն Հարությունյանը հաղթել է եզրափակչում

Բուդապեշտի մրցաշար․ Արսեն Հարությունյանը հաղթել է եզրափակչում

Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որն արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին, Բուդապեշտի վարկանշային մրցաշարի եզրափակչում 8:3 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովին ու կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Հիշեցնենք, որ այսօր 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Բուդապեշտում ընթացող վարկանշային մրցաշարում 9:0 հաշվով ջախջախել էր աշխարհի եռակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին՝ դառնալով ոսկե մեդալակիր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում