ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն Բելառուսի ապագա նախագահ է ընտրել «երկու երիտասարդ, նոր սերնդի, խելացի» թեկնածուների

Լուկաշենկոն Բելառուսի ապագա նախագահ է ընտրել «երկու երիտասարդ, նոր սերնդի, խելացի» թեկնածուների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքն արդեն ընտրել է հանրապետության ապագա նախագահի իր թեկնածուներին՝ տեղեկացնում է INTERFAX-ը:

«Ես երկու հոգու նկատի ունեմ, որոնք կարող են մասնակցել նախագահական ընտրություններին: Մեկը գեներալ, նախագահի օգնական, Գրոդնենսկի շրջանի տեսուչ Յուրի Կարաևն է, մյուսը՝ Գրոդնենսկի նահանգապետ Վլադիմիր Կարանիկը, երկուսն էլ երիտասարդ, նոր սերունդ, խելացի: Նրանք լավ գիտեն այս երկրի արժեքը»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Բելառուսում իշխանության փոխանցումը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով: «Ժողովուրդն է ընտրելու: Ինձնից հետո իմ երեխաները նախագահ չեն լինի»,- ասել է նա:

Ավելի քան 7 ամիս Բելառուսում շարունակվում են զանգվածային բողոքներն ընդդեմ 2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների: Հաղթող ճանաչվեց Լուկաշենկոն, որը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից: Ընդդիմությունը ընտրությունների արդյունքները համարում է կեղծված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում