ՄՄերի Եգորյան

Հունգարիայում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով ոսկե մեդալակիր

Հունգարիայում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով ոսկե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) 9:0 հաշվով ջախջախել է աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին: Թևանյանը դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր: 

Հիշեցնենք՝ Վազգեն Թևանյանը մեկնարկային գոտեմարտում պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0, ապա 1/8 եզրափակչում 7։5 հաշվով հաղթել է Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս): Քառորդ եզրափակչում աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոնը համառ պայքարում 6։4 հաշվով պարտության էր մատնել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել էր Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։ 


Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում