ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքական ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունից շրջանային երեք բարձրաստիճան պաշտոնյայի: Նրանց ու ևս յոթի ձերբակալությունն իրականացվել է քուրդ զինյալների դեմ գործողության արդյունքում, որը սկսվել է ԺԴԿ-ն փակելու համար դատական ​​գործ հարուցելուց հետո՝ հայտնում է reuters-ը:

Չորեքշաբթի Թուրքիայի դատախազը հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ԺԴԿ-ի գործունեությունը, ինչը դարձավ տարիներ շարունակ խորհրդարանում մեծությամբ երրորդ կուսակցության նկատմամբ գործադրված ճնշումների գագաթնակետը: Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը դա անվանեց «քաղաքական հեղաշրջում»:

Ընդհանուր առմամբ տրվել է 15 անձի ձերբակալման հրահանգ:

ԱՄՆ-ը և Եվրոպան քննադատել են կուսակցության անդամների նկատմամբ դատական ​​գործեր հարուցելու իշխանության քայլը` ասելով, որ դա խաթարում է ժողովրդավարությունը: Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսնակը, սակայն, պարզաբանել է, որ քրդամետ կուսակցությունը կապեր ունի անօրինական Քուրդստանի աշխատավորական կուսակցության զինված խմբավորման հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում