ՄՄարիա Գաբրիելյան

Անաստասիա Գալուստյանը չի մասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

Անաստասիա Գալուստյանը չի մասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

Ստոկհոլմը մարտի 22-28-ն ընդունելու է գեղասահքի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից Անաստասիա Գալուստյանը չի կարողանա հանդես գալ, քանի որ ոտքի վնասվածք է ստացել:

Մարզիկն ասել է, որ հույս ուներ վնասվածքը լուրջ չէր լինի, սակայն նա անգամ մարզակոշիկը չի կարողանում հագնել, նշել է, որ շատ է ափսոսում, որ չի կարողանա օգտակար լինել թիմին, որի կազմում աշխարհի չորս առաջնության է մասնակցել: Գեղասահորդուհու խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ը:

Առաջնությունում Հայաստանի հավաքականի կազում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը, Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում