ԱԱրսեն Մկրտչյան

ԱՀ նախագահը հանդիպել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների հետ

ԱՀ նախագահը հանդիպել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, ինչպես նաև բնակարաններով ապահովելու ու բնակարանային պայմանների բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ:

Արցախի նախագահը կարևորել է խնդրահարույց հարցերի վերհանման և դրանց լուծման ուղիների որոնման գործում համատեղ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում