ԼԼիլիթ Գասպարյան

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան

Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 
«Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:
 
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 
 

Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»,- գրել է Ծառուկյանը:

 
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում