ՄՄերի Եգորյան

Վարչապետը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին. «Հայկական ժամանակ»

Վարչապետը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին. «Հայկական ժամանակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել:

Հայցը ներկայացվել է մարտի 12-ին և մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի՝ 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է:  

Մասնավորապես, Փոստանջյանի այս հայտարարությունն է հայցվոր կողմը համարում զրպարտություն. «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետևաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարևոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաև մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետևաբար այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»:

Հունանյանը հայտնել է, որ, ըստ հայցադիմումի, զրպարտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան:

Հայցվորի ներկայացուցչի խոսքով՝ որպես փոխհատուցում Զարուհի Փոստանջյանից 2 մլն ՀՀ դրամ են պահանջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում