Հայտնի մարդկանց այցերը Հանրային հեռուստաընկերություն

Հայտնի մարդկանց այցերը Հանրային հեռուստաընկերություն

58 տարվա ընթացքում Հանրայինը հայտնի հյուրերի պակաս չի ունեցել: Ճանաչված գրողներ, դերասաններ, երաժիշտներ ու արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ այցելել ու այցելում են մեզ: Արխիվներից ու հին աշխատակիցների ընտանեկան ալբոմներից գտել ենք այդ պահերը հավերժացրած լուսանկարները, որոնցից ամենահիշարժանները հանձնում ենք ձեր դատին:


Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հարցազրույցը Ռոբերտ Մավիսակալյանի «15 օր» իրիկնային ծրագրին:               

Վիլյամ Սարոյանի պատմական այցը Հանրային հեռուստաընկերություն տևեց ընդամենը մեկ օր, բայց արդյունքում արվեցին երկու տասնյակից ավելի լուսանկարներ: Մենք առանձնացրեցինք դրանցից մի քանիսը:

1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երևան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Երաժշտական հաղորդումների խմբագիր Քնարիկ Փիլոսյանը  բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի հետ:

Քնարիկ Փիլոսյանը ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի հետ:

Հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևն իր մասին ֆիլմի նկարահանումների ընթացքում:

Կոմիտասի անվան լարայի քառյակը հայտնի ջութակահար Յուրի Յանկելևիչի հետ:

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Գյումրիում անցկացած դուդուկի փառատոնի ժամանակ:

ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը, Խորեն Աբրահամյանը և ուսումնական հաղորդումների խմբագրության  գլխավոր ռեժիսոր Արթուր Մինասյանը «Չաո» հեռուստաներկայացման նկարահանումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում