ԱԱրսեն Մկրտչյան

Տարբեր ուժեր փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը. ՀՖՖ նախագահ

Տարբեր ուժեր փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը. ՀՖՖ նախագահ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է «Լոռի ՖԱ»-ի ղեկավարության հայտարարությանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու մասին: 

«Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի պրեմիեր լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը:

«Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը՝ կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ»,- ասված է ՀՖՖ նախագահի հայտարարության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում