ԱԱրման Գալոյան

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են մարտի 19-ին ժամը 11:00-ին իրենց առաջարկած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարել. տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

ԱԺ խորհուրդը այս հարցը կքննարկի մարտի 18-ին՝ ժամը 16:00-ին, նախատեսված նիստում:

«Իմ քայլի» պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլն» առաջարկում է նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը և ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով արձանագրված մարդու իրավունքների և ազատությունների ու խախտումների հետևանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում