ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կատակել է, որ հաջորդ նախագահական ընտրություններին կմասնակցի Մարքլի պատճառով

Թրամփը կատակել է, որ հաջորդ նախագահական ընտրություններին կմասնակցի Մարքլի պատճառով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասնակցության դեպքում:

Թրամփը կարծում է, որ արքայազն Հարրիի կինը նախագահի պաշտոնում կառաջադրվի Դեմոկրատական ​​կուսակցությունից: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում:

Երբ Թրամփին խնդրել են մեկնաբանել այն տեղեկությունները, թե իբր Մարքլը քննարկում է նման հնարավորությունը և հանդիպել է ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների հետ, նա ասել է. «Եթե դա տեղի ունենա, ես ավելի շատ ցանկություն կունենամ առաջադրվելու»: Սպիտակ տան նախկին ղեկավարը շեշտել է, որ ինքը Մեգան Մարքլի «երկրպագուն» չէ, և որ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, իր կարծիքով, «հիանալի անձնավորություն» է:

Միաժամանակ Թրամփը նշել է, որ նախագահի ընտրություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի ավելի ուշ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում