Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի

Մարտի 17-31- ը Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Թիմի կազմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը և Արթուր Թովմասյանը՝ հայտնում է մարմնամարզության ֆեդերացիան:

Թիմը կպատրաստվի ապրիլի 18-26-ը Բազելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Սերոբյանի մարզչական թիմում են Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում