«Մեր գյուղը» ֆիլմը հաջող մասնակցություն է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում

«Մեր գյուղը» ֆիլմը հաջող մասնակցություն է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում

Նախորդ տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մեր գյուղը» ֆիլմաշարը մեկ ամբողջական ֆիլմի տեսքով մասնակցել է  Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնին` արժանանալով «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:

Ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմաշարի նկարահանումներն անցել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: 16 մասից բաղկացած շարքը ներկայացնում է հայ գյուղացու հոգսերն ու հասարակ առօրյան:

Փառատոնի կազմակերպիչները դեռ ամիսներ առաջ էին առաջարկել հայկական ֆիլմն ընդգրկել օրակարգում:   

Ֆիլմաշարում նկարահանվել են դերասաններ Արա Դեղտրիկյանը, Վրույր Հարությունյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Հակոբյանը, Ջուլիետա Ստեփանյանը և շատ այլ դերասաններ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում