Լեգենդար Ռոնալդինյոն կարող է համալրել անգոլական «Կաբուսկորպ» կազմը

Լեգենդար Ռոնալդինյոն կարող է համալրել անգոլական «Կաբուսկորպ» կազմը

Ֆուտբոլի Բրազիլիայի  հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է հայտնվել Անգոլայում:

Աշխարհի չեմպիոնը եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը մոտ է մեքսիկական «Կերետարոյից» հեռանալուն։ Նա ցանկանում է  կարիերան շարունակել անգոլական թիմերից մեկում: Ֆուտբոլիստի գործակալն այժմ բանակցում է Անգոլայի «Կաբուսկորպ» թիմի հետ: Ակումբի նախագահ Բենտո Կանգամբան լեգենդի  հետ ցանկանում է կնքել մեկ տարվա պայմանագիր:

Հատկանշական է, որ ժամանակին այս ակումբում հանդես է եկել նաեւ բրազիլացի Ռիվալդոն, ով 2012-ին «Կաբուսկորպի» կազմում մասնակցել է 21 հանդիպման եւ դարձել 18 գոլի հեղինակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում