ԱԱրևիկ Աբելյան

Մարտի 16-18-ը Մոսկվա կգործուղվի կառավարական պատվիրակություն

Մարտի 16-18-ը Մոսկվա կգործուղվի կառավարական պատվիրակություն

Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել: 

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: 

Ըստ որոշման՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում