ՍՍոնա Աղբալյան

Իսրայելական լրատվամիջոցները՝ 44-օրյա պատերազմի և Բաքվին անօդաչուների մատակարարման մասին

Իսրայելական լրատվամիջոցները՝ 44-օրյա պատերազմի և Բաքվին անօդաչուների մատակարարման մասին

Իսրայելական հեռուստատեսությունն ու մամուլն այս օրերին անդրադառնում են Արցախյան վերջին պատերազմում իսրայելական զենքի կիրառմանը: Օրեր առաջ Channel 12 հեռուստաընկերությունը մեկ ժամ տևողությամբ հաղորդում ցուցադրեց՝ բոլոր կողմերի մեկնաբանություններով: The Jerusalem Post պարբերականն էլ փաստեց. իսրայելական ԱԹՍ-ների որոշ տեսակներ Արցախում կիրառվեցին առաջին անգամ: Հոդվածագիրը նշում է՝ Կովկասի պատերազմը ԱԹՍ-ների համար «դեբյուտ» է եղել:

ՖՍ-Harop տեսակի ԱԹՍ-ն սպառազինության տեսակ է, որ ոչ միայն անօդաչու է, այլև ունի հրթիռի նման թիրախավորող մարտագլխիկ, ինչն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Պատերազմը լուսաբանող իսրայելցի թղթակից Իտայի Անգելը, որ այդ օրերին եղել է Ադրբեջանում և Լեռնայինն Ղարաբաղում, ասում է. տարիներ շարունակ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Բաքվին: Դրանք կարող են թիրախավորել տանկեր, ռազմական տեխնիկա և մարդկանց: Ժամանակակից զինված ուժերի ոչնչացման գործում ԱԹՍ-ների լայն հնարավորությունների կիրառումը ցուցադրվեց հենց Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ: Harop և Harpy ԱԹՍ-ների թեթև քաշով ու փոքր չափսերով տարբերակները հեղափոխական սպառազինություն են համարվում:

Jerusalem post - Պատերազմի ավարտին հայերը դժգոհ էին, որ հարձակումների էին ենթարկվել Իսրայելի տրամադրած ԱԹՍ-ներով: Հայերին զայրացրել էր այն փաստը, որ Իսրայելը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և ակամայից ներգրավվել մի հակամարտության մեջ, որտեղ շահեր չունի:

Ռեպորտաժում ցուցադրվել է նաև ադրբեջանական շքերթը՝ բազմաթիվ դրոններով և դրանց վերաբերյալ ադրբեջանցիների գովասանքներով: Հոդվածում նշվում է, այս սարքերից մի քանիսը նույնիսկ չեն երևում երկնքում. սա նոր սերնդի պատերազմ է:

Հարցը՝ թե արդյոք Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու ցանկությունը բխում էր Իրանի նկատմամբ Իսրայելի անվտանգության մտահոգությունների՞ց, անպատասխան է մնացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում