ԱԱրթուր Խաչատրյան

Զորավարժություններ Ադրբեջանում և Հայաստանում. կա՞ արդոք նոր պատերազմի վտանգ

Զորավարժություններ Ադրբեջանում և Հայաստանում. կա՞ արդոք նոր պատերազմի վտանգ

Ադրբեջանը չի մեղմացնում ռազմատենչ հռետորաբանությունը: Ալիևի համար մի օր Սևանն է ադրբեջանական, մյուս օրը՝ Սյունիքը: Ավելին, Բաքուն փորձում է ոչ միայն դարերի պատմությունը կեղծել, այլև բոլորովին վերջերս ստորագրած հայտարարությունը, որտեղ խոսք չկա Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական միջանցքի մասին: Նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանը տրանսպորտային հաղորդակցություն է ապահովելու Ադրբեջանի ու Նախիջևանի միջև՝ առանց միջանցքի տրամադրման պարտավորվածության:

Ադրբեջանի՝ սպառնալիքների լեզվով խոսելու հաջորդ ժեստը երեք ամսում արդեն երկրորդ զորավարժությունն է՝ սկզբում իր հովանավոր Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին, հիմա Ադրբեջանում՝ կրկին մեր սահմաններից ոչ հեռու: Եկող շաբաթ զորավարժություններ է սկսում նաև Հայաստանը:

Ինչ զարգացումների սպասել, փորձել է պարզել Արթուր Խաչատրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում