ԳԳայանե Թամամյան

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստին

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստին

ԵԱՀԿ մշտական խորհրդի հեռավար նիստի ընթացքում ՀՀ առաքելության կողմից հերթական անգամ բարձրացվել է «Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան» վերնագրով ընթացիկ հարցը:

Անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց խնդրին՝ ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում ընդգծել է, որ հայատյացության և պետական մակարդակով տարածվող հակահայկական քարոզի պայմաններում, նրանց առողջությանը և կյանքին սպառնացող վտանգներն առավել քան իրական են:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների ազատ արձակման պահանջը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ նշելով, որ այդ քայլը չի փոխադարձվել Ադրբեջանի կողմից, ով շարունակում է կոպտորեն անտեսել ռազմագերիների ազատ արձակման դրույթը՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ուստի, ռազմագերիների հարցին անդրադառնալիս, անընդունելի են համարվել երկու կողմերին ուղղված ընդհանրական և անհասցե կոչերը:

Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների համատեքստում դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրել մարտի 15-18-ն Ադրբեջանի կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժությունների փաստի վրա: Դեսպանն ավելացրել է, որ պատերազմական գործողությունների դադարից հետո անցկացվող թվով 3-րդ չծանուցված զորավարժությունները հանդիսանում են անվտանգության իրական սպառնալիք, ուստի ԵԱՀԿ համար պետք է ծառայեն՝ որպես հնարավոր հակամարտության վաղ նախազգուշացման ազդակ:

Ելույթի ընթացքում նաև անդրադարձ է եղել օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների խնդրին և Թուրքիայի ապակառուցողական դերակատարությանը: Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության և, մասնավորապես, Մեծ հայրենական պատերազմի հերոսների արձանների և հուշակոթողների ոչնչացման մասին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում