ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանում դատապարտվածները հարկադիր աշխատանքի կուղարկվեն Արկտիկա

Ռուսաստանում դատապարտվածները հարկադիր աշխատանքի կուղարկվեն Արկտիկա

Ռուսաստանում պատրաստվում են դատապարտյալներին հարկադիր աշխատանքի ուղարկել Արկտիկա՝ տարածաշրջանն աղտոտումից մաքրելու: Քրեակատարողական դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ համապատասխան պայմանագրերն արդեն կնքվել են Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարության և Նորիլսկ քաղաքի վարչակազմի հետ:

Ավելի վաղ Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավարությունը հաղորդել էր, որ ուսումնասիրում են Արկտիկայում դատապարտյալներին հատուկ աշխատանքներում ներառելու հնարավորությունները: Խոսքը վերաբերում է հիմնականում, Արխանգելսկի շրջանում 15 ապօրինի աղբանոցների վերացմանը, գրում  է «Ինտերֆաքսը»: Կրասնոյարսկի տարածքում նախատեսվում է ուղղիչ կենտրոն ստեղծել 56 մարդու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում