ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը մեկուկես տարվա ընթացքում հարձակվել է իրանական 10 նավի վրա. WSJ

Իսրայելը մեկուկես տարվա ընթացքում հարձակվել է իրանական 10 նավի վրա. WSJ

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իսրայելը հարձակվել է իրանական առնվազն տասը նավի վրա, որոնք հիմնականում նավթ են տեղափոխել Սիրիա՝ հայտնում է Wall Street Journal-ը:

Ըստ թերթի՝ 2019-ի վերջից Իսրայելը Կարմիր ծովում և Մերձավոր Արևելքի այլ տարածքներում իրանական նավերի դեմ զենք է կիրառել, այդ թվում՝ ստորջրյա ականներ: Բեռներ տեղափոխող իրանական նավերը Սիրիա են առաքել միլիոնավոր բարել նավթ՝ անտեսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիրիայի դեմ միջազգային պատժամիջոցները:

Իսրայելը, ըստ WSJ-ի, վախենում է, որ Իրանն օգտագործում է նավթային եկամուտները Մերձավոր Արևելքում ծայրահեղականությունը ֆինանսավորելու համար:

Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվեց 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Այն ուղեկցվում էր հրեական պետության դեմ Թեհրանի կողմից խիստ հռետորաբանությամբ և հետագայում սրվեց, երբ Իսլամական Հանրապետությունը սկսեց միջուկային զենք ստեղծել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում