ԱԱրևիկ Աբելյան

Արայիկ Հարությունյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է բռնագաղթված քաղաքացիների և գերիների խնդիրները

Արայիկ Հարությունյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է բռնագաղթված քաղաքացիների և գերիների խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնագաղթված քաղաքացիների, գերիների և այլ քաղաքացիների իրավունքների նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը և դրանց իրավական հետևանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ խնդիրների վերհանման և դրանց պատշաճ քննության կազմակերպման ուղղությամբ սերտորեն համագործակցել ԱՀ լիազոր պետական մարմինների հետ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում