Առանձնապես խոշոր չափի կաշառքի, պաշտոնեական կեղծիքների դեպքերը Մեղրիի մաքսատանը

Կոռուպցիոն շղթան, որ ԱԱԾ-ն բացահայտել է, գործել է Մեղրիի մաքսակետում: Առանձնապես խոշոր չափի կաշառքների դիմաց՝ այստեղ բիզնեսին օգնել են՝ առանց ձևակերպումների ու հարկ վճարելու Իրանից բեռներ անցկացնել Հայաստան: Օրինակ՝ այնպես են արել, որ մետաղական ամրան ու ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ բարձած մեքենան մտնի մաքսակետի հսկման տաղավար, նույնիսկ ռենտգեն դիտարկման ու նկարահանման մասնաշենք, բայց զննության չենթարկվի, չկշռվի, ապրանքը չհաշվառվի ու հայտարարագիր չլրացվի:

Ավելին՝ մաքսավորներն իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով կազմել և ծառայողական կնիքով հաստատել են բեռի իբր ներքին տարանցման կեղծ փաստաթուղթ, որը կաշառք տվողը պետք է ներկայացներ, հանկարծ եթե ճանապարհին ստուգող պատահեր: Ըստ պայմանավորվածության՝ ապրանքը վաճառքի վայր հասցնելուց հետո կեղծված հայտարարագիրը վարորդը ոչնչացնում էր: Մշակված հանցավոր այդ սխեմայով, ըստ Ազգային անվտանգության ծառայության հաշվարկների, անցած տարվա հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Իրանից Հայաստան է տեղափոխվել 70250 տոննա ամրան ու 23 տոննա տրանսպորտային շարժիչի հեղուկ:

Մեկ այլ դեպքում Մեղրիի մաքսակետի կոռուպցիոն խմբի ծառայություններից օգտվել է Հայաստանում գրանցված մի ընկերության սեփականատեր: 2020-ի սեպտեմբերից մինչև բոլորովին վերջերս՝ մինչև մարտի 3-ը, նա, մաքսային ընթացակարգերը շրջանցելով, Իրանից մեր երկիր է ներմուծել DRIFT անունով ավտոմեքենայի յուղ: ՊԵԿ պաշտոնյանին տված ի՞նչ գումարի դիմաց է ձեռնարկատիրոջը հաջողվել խուսափել բյուջե առանձնապես խոշոր չափի հարկեր ու տուրքեր վճարելուց՝ ԱԱԾ-ն չի մանրամասնում:

Աշխատել է նույն հանցավոր սխեման. բեռնատարը մաքսակետ է մտել և անարգել դուրս եկել, իսկ Պետեկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության գրանցամատյանում լրացվել են ամբողջությամբ այլ՝ Մեղրիով երբևէ չանցած տրանսպորտային միջոցի համարանիշ: Պաշտոնեական կեղծիքի պատճառով գործարարը փաստորեն խոշոր կաշառք է վճարել, փոխանակ ԱԱՀ, ակցիզային հարկ, մաքսատուրք ու բնապահպանական վճար վճարեր: Բեռը վաճառել, այնուամենայնիվ, չի ստացվել. քննչական գործողությունների արդյունքում 1332 տակառ ավտոյուղը իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:

Քրեական գործով կատարված մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր շղթայի աշխատանքի բազմաթիվ ապացույցներ: Մեղադրանք է առաջադրվել ապօրինի գործունեությունը գլխավորած Մեղրիի մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, հերթափոխի երկու տեսուչի, նրանց օժանդակած անձին ու բեռնատարի վարորդին: Վեցն էլ կալանավորվել են: Կոռուպցիոն գործով որպես մեղադրյալ ԱԱԾ-ն ներգրավել է նաև երեք տնտեսվարողի:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում