ԱԱրման Գալոյան

Կառավարությունը նախագահին կվերադարձնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը

Կառավարությունը նախագահին կվերադարձնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը

Կառավարությունը նախագահին կվերադարձնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից:

Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը ստացել է նախագահի առարկությունները՝ Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդության վերաբերյալ: «Նախագահի կողմից առարկություններին պատասխանող հիմնավորումներով Արտակ Դավթյանի նշանակման միջնորդությունը հետ կուղարկվի նախագահական»,-  մանրամասնեց Մ. Գևորգյանը:

Հիշեցնենք՝ նախագահի աշխատակազմն այսօր տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում