Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 870 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 870 կրակոց

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց: Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ: Պաշտպանության բանակից հայտնում են, որ մեր առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում