ՄՄարիամ Մխիթարյան

Եվրախորհրդարանը քննարկել է Վրաստանի իրադրությունը

Եվրախորհրդարանը քննարկել է Վրաստանի իրադրությունը

Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Կառույցի լիագումար նիստի ընթացքում Վրաստանի քաղաքական զարգացումների մասին զեկուցել է արտաքին և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրում է aliq-ը:

«Ցավոք սրտի, երկրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը վրդովմունք է  առաջացնում աճող բևեռացման պատճառով: Իրավիճակը ռիսկեր է ստեղծում Վրաստանի ժողովրդավարության համար: Այս պահին կարևոր է, որ բոլոր կուսակցություններն ամեն ինչ անեն իրավիճակի լիցքաթափման նպատակով»,- հայտարարել է Բորելը:

Եվրախորհրադարանի պատգամավոր Դևիդ Մակալիստերը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմված՝ վեց կետից բաղկացած հարցերը, խոսել է դրանց իրականացման կարևորության մասին:

Իրավիճակին քննադատական գնահատական է տվել եվրապատգամավոր Անա Ֆոիգան: Նա հայտարարել է, որ Վրաստանից 2019 թվականից հետո «շատ վատ նորություններ են լսում»։

Բոլոր մնացած պատգամավորներն, իրենց հերթին, խոր վրդովմունք են հայտնել՝ հիմնականում շեշտը դնելով նախորդ տարվա մարտի 8-ի համաձայնագրի վրա, որը ոչ միայն չի իրականացվել, այլև դրանից հետո երկրում իրավիճակն ավելի է վատթարացել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում