ԱԱննա Ավետիսյան

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ՝ հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Արայիկ Հարությունյանը խորին ցավակցություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զորամասի զոհված հերոսների հարազատներին: Երկրի ղեկավարը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ, մասնավորապես, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանության գործում, ինչի շնորհիվ հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը և իրականացնել պլանավորած առաջխաղացումը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նախագահը բարձր պետական պարգևներ է հանձնել ներկաներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում