ԼԼիլիթ Սեդրակյան

Մարտունու և Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Մարտունու և Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավարևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

 

«Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:

Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացնենք առավոտյան»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում