ՄՄարիամ Մխիթարյան

Կատալոնացիները սատարում են կառավարության նախկին ղեկավար Պուչդեմոնին

Կատալոնացիները սատարում են կառավարության նախկին ղեկավար Պուչդեմոնին

Բարսելոնում տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի: Հանրահավաքը հետևել է Եվրախորհրդարանի որոշմանը, որով նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հայտնում է euronews-ը:

Սպասվում է, որ դրան կհաջորդեն Իսպանիայի իշխանությունների նոր պահանջները՝ Պուչդեմոնի արտահանձնումը հայրենիք, որտեղ նա մեղադրվում է պետական ​​միջոցները յուրացնելու և խռովություն հրահրելու համար: Քաղաքական գործիչն այժմ ապրում է Բելգիայում:

Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նախարարների կաբինետը գլխավորել է այն ժամանակաշրջանում, երբ կատալոնցիներն անցկացրել են անկախության հանրաքվե: Իսպանիայի իշխանությունն այն անօրինական է համարել:

Բարսելոնի բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուչդեմոնի փաստաբանները որոշել են Եվրախորհրդարանի որոշումը բողոքարկել Եվրոպական դատարանում: Նրանք նաև չեն բացառում, որ Բելգիայի իշխանությունները կբավարարեն արտահանձման պահանջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում