Կրթության գերազանցության ազգային ծրագիրը ներկայացվել է Սյունիքի մարզում

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը ներկայացվել է Սյունիքի մարզում

Կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումներն ամսվա սկզբին մեկնարկեցին Մատենադարանում ու շարունակվում են մարզերում:

Լսումները նպատակ ունեն  կրթության ու մշակույթի ներկայացուցիչներին ծանոթացնել Կրթության և գիտության նախարարության ու «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում ազգային կրթական ծրագիր ստեղծել:

Այն ներդրվելու է երկրի բոլոր դպրոցներում՝ ձեւավորելով մրցունակ ու առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Մայրաքաղաքում, մարզերում ու Արցախում ստեղծվելիք 14 դպրոցները տեխնիկապես և մասնագետների պատրաստվածությամբ ամբողջովին համապատասխանելու են միջազգային չափորոշիչներին: Այդ դպրոցները միաժամանակ դառնալու են ուսուցիչների վերապատրաստման միջազգային կենտրոններ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում