ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: 

Աշխատանքից ազատման մասին Գալստյանը հայտնել է Ֆեյսբուքի էջում՝ մասնավորապես նշելով. 

 
«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում: Աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մասնավոր ոլորտում:
 
Ենթադրելով հնարավոր շահարկումները` տեղեկացնում եմ, որ որոշումս պայմանավորված է բացառապես անձնական պատճառներով։

 

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին վստահության և երկամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցին այս դժվար ժամանակաշրջանում կատարած անձնվեր աշխատանքի համար։ Միասին բազմաթիվ նախագծեր իրականացրեցինք, և վստահ եմ, որ հետայսու աշխատակազմն ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր է իրականացնելու ի շահ քաղաքացիների»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում