ԱԱրևիկ Աբելյան

Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքներն ուղարկվել են ոստիկանություն. ՀՀ ՄԻՊ

Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքներն ուղարկվել են ոստիկանություն. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքին ու առողջությանը, ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ հեռախոսահամարներից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից: 

 
«Ըստ նրա՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն ու տան հասցեն:
 

Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ, և Արման Բաբաջանյանի ահազանգի հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ ոստիկանություն:

 

Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո կլինեն ոստիկանության գործողությունները՝ կապված Արման Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ»,- ասված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում