ՄՄարիա Գաբրիելյան

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. տեղափոխվում է այլ աշխատանքի

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. տեղափոխվում է այլ աշխատանքի

ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանի հրաժարականի դիմումի մասին: 

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանին և կինոսցենարիստ, գրող Վահրամ Մարտիրոսյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում