ԼԼիլիթ Սեդրակյան

Հորդորում ենք ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց. ՀՀ նախագահի աշխատակազմ

Հորդորում ենք ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց. ՀՀ նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանից հաղորդում են, որ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր չի եղել Բաքվում: 

Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020 թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:

Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց՝ նշված է Հանրապետության նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում