ԱԱրման Գալոյան

Շատ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում. Արման Եղոյան

Շատ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում. Արման Եղոյան

Որքան ավելի քիչ ներքաղաքական պրոբլեմներ, այնքան ավելի բարենպաստ մթնոլորտ արտաքին քաղաքական պրոբլեմները լուծելու համար՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Մենք շատ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, Տավուշում մենք ունենք նույնքան խնդիր, որքան ունենք Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Երևանում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Նա հիշեցրել է, որ մեր սահմաններից 300 կմ այն կողմ մի քանի տարի առաջ տեղի է ունեցել եզդիների ցեղասպանություն:

«Շատ բարդ տարածաշրջանում ենք մենք ապրում։ Ես չեմ ասում, որ կարող ենք քնել և ոչնչի մասին չմտածել, բայց  պանիկա տարածել էլ պետք չի, այլ պետք է շատ ձիգ ու պինդ կանգնել, ինֆորմացիան տարածելուց առաջ հաշվի առնել, որ այն լսում են նաև թշնամի պետությունում, բազմակողմանի վերլուծել այդ ինֆորմացիան և տեղեկատվական անվտանգությունն ապահովել»,- ընդգծել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում