Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արման Բաբաջանյան

«Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին:
Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ: կակայա դասադա...
Որպես հանրային գործիչ, շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ: Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:









