Բժիշկները հրաշքով փրկել են 75-ամյա ծերունու գրեթե անդամահատված ձեռքը

Բժիշկները հրաշքով փրկել են 75-ամյա ծերունու գրեթե անդամահատված ձեռքը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները օրերս բարդ վիրահատություն են իրականացրել: 75-ամյա Եսլով Գեւորգյանի՝ դժբախտ պատահարից գրեթե անդամահատված ձեռքը հիմա նորից աշխատում է:

Երբ ծերունուն տեղափոխել են հիվանդանոց, վնասված են եղել սնուցող անոթները, դաստակի զգացողությունը եւ մատների լիարժեք շարժողականությունն ապահովող նյարդերը:

4 ժամ տեւած վիրահատությունից հետո ստացվել է այն արդյունքը, որի մասին Եսլով պապը չէր էլ երազում. հիվանդի մատները շարժվում են, ձեռքն ամբողջությամբ աշխատում է,  բժիշկներն առայժմ խորհուրդ են տալիս չծանրաբեռնել այն:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում