ՎՎարդան Հովսեփյան

Փետրվարին ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է տեղահանված ավելի քան 200 բնակչի հետ

Փետրվարին ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է տեղահանված ավելի քան 200 բնակչի հետ

ԱՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրություն կատարելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2021 թ․ փետրվարին կատարված աշխատանքը։

Հաշվետու ամսում ԱՀ գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարը այցելել են Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել նրանց գանգատներն ու բարձրացրած խնդիրները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին։

Առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում