ՄՄարիամ Մխիթարյան

Մենք շուտով կուրախացնենք նրանց. Զախարովան՝ ԱՄՆ դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Մենք շուտով կուրախացնենք նրանց. Զախարովան՝ ԱՄՆ դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Ռուսաստանը շուտով կհայտարարի ԱՄՆ նոր պատժամիջոցների համար նախատեսված պատասխան քայլերի մասին՝ РИА Новости-ի տեղեկացմամաբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով առկա իրավիճակը՝ դիվանագետն ընդգծել է, որ նախարարությունը նախկինում երբևէ նման հրապարակայնություն չի ցուցաբերել պատասխան միջոցառումների վերաբերյալ: «Հաշվի առնելով, թե նրանք ինչպես են հիմա իրենց պահում՝ հրապարակելով միանգամից այս բոլոր ցուցակները, կարծում եմ, որ մենք շուտով նրանց կուրախացնենք. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- պարզաբանել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը սկսել է պատրաստվել ԱՄՆ նոր պատժամիջոցներին, իշխանությունները մշակում են սցենարներ հետագա սահմանափակումներից պաշտպանվելու համար:

Նախ ԵՄ-ն, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ հաստատեցին Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ալեքսեյ Նավալնու դատավարության հետ, որով, ըստ Արևմուտքի, ոտնահարվեցին մարդու իրավունքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում