ԱԱրման Գալոյան

Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության խորհրդի կազմը

Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության խորհրդի կազմը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցութային խորհրդի անհատական կազմը:

Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը և ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան Իրինա Փիլոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է 2019 թ. դեկտեմբերի 6-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում