ԳԳայանե Թամամյան

«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին

«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին

«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է  օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան: Փոխանցում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 

Մարուքավան նաև նշել է, որ մրցասպարեզներում տեղացի  հանդիսականների թույլատրելի քանակի հարցը կլուծվի մինչև ապրիլի վերջ:

Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար օտարերկրյա հանդիսատեսի հետ հարցը լուծել մինչև մարտի 25-ը, երբ կսկսվի Օլիմպիական կրակի փոխանցավազքը:

Ճապոնացիների ավելի քան 90% -ը կարծում է, որ խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի կամ նվազագույն թվով մարզասերների ներկայությամբ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում