ԱԱրման Գալոյան

ԱՀ նախագահի աշխատակազմում քննարկվել են պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումները

ԱՀ նախագահի աշխատակազմում քննարկվել են պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումները

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ մարտի 4-ին հրավիրվել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ։

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք առնչվում են պատերազմով պայմանավորված տարբեր իրավական հիմնախնդիրների, ներառյալ՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրմանը, տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ու այլ փաստաթղթերի վերականգնմանը, Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքների կարգավիճակից բխող խնդիրներին և այլն:

Նիստի արդյունքում որոշում է կայացվել հաստատել քննարկված մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը, սահմանվել են դրանց իրականացման ժամկետները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում